11 հազար հայ տղամարդ փախավ, ես ջոկատ կազմեցի, որ հասկացնեմ․․․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը Աճարկուտ համայնքում մասնակցել է Դավիթ Շահնազարյանի հուշարձանի բացման արարողությանը։ Նա նաև ելույթ է ունեցել հավաքված աճարկուտցիների առաջ՝ խոսելով դասալիքների և անձնվեր հայորդիների մասին։

Նրա ելույթից հասկանալի է դառնում, որ նրա և իշխանական թիմի հասցեին հնչեցվել են որակումներ, որոնց էլ ի պատասխան Աննա Հակոբյանը կառուցել է իր խոսքը՝ նշելով, որ մարտական թեժ օրերին եղել են դասալիքներ, որոնց թիվը 11 հազարի է հասել։

Նա ասել է, որ տարիներ շարունակ հայրենիքը պահած հայորդիների պատվին հարգանքի միջոցառումներ կազմակերպելով է սահմանափակվում պարտքի զգացումը, մինչդեռ ավելին պետք է անել, այլ ոչ թե վերամբարձ մտքեր արտահայտել ընկածների կամ էլ դավաճանությունների մասին։

Նշելով, որ բոլոր աճարկոտցիներին իր ընտանիքի անդամն է համարում՝ Աննա Հակոբյանն ամեն դեպքում ասում է նաև, որ հայրենիքը տղամարդկանց պաշտպանության կարիք ունի, իսկ կանայք կարող են միջոցառումներ կազմակերպել։ Աննա Հակոբյանի ելույթը՝ կից։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: