Նկարել է Արփին՝ Աննա Հակոբյանի դուստրը, իսկ ես փորձեմ մեկնաբանել այն, ինչ ընկալեցի երեխայի հոգեբանությունից

Գոհար Հովսեփյանը գրում է․ «Նկարը Աննա Հակոբյանի էջից, որը նկարել է Արփին՝ նրա դուստրը, իսկ ես փորձեմ մեկնաբանել այն, ինչ ընկալեցի երեխայի հոգեբանությունից։ Երբ ուզում ես հասկանալ ընտանիքի անդամների հոգեբանությունը՝ շփվիր երեխայի հետ։

Արփին նկարել է իր մայրիկին Հայաստանի դրոշի ներքո և դրոշով շրջապատված, այտերին՝ հայկական դրոշներր, սակայն աչքերին՝ արցունքներ, թերևս շուրթերը՝ շրթներկապատված, կրծքին մեկից ավել սրտեր, նաև՝ պարանոցին, գլխավերևում լեռներ և կապույտ երկինք։

1. Ամենուր, այդ թվում մայրիկի մարմնի վրա հայրենիքի դրոշի մեկից ավել դրոշների առկայությունը վկայում է այն մասին, որ երեխան զգում է, լսում է մոր անսահման սերը հայրենիքի նկատմամբ ու ընկղմվածությունը հայրենասիրության մեջ։

2. Աչքերի արցունքները վկայում են մայրիկի գեր լարվածությունն ու անհանգստությունը հայրենիքի նկատմամբ, սակայն ալ կարմիր շրթներկը և մայրիկի շուրջ կանաչ լեռներն ու կապույտ երկինքը վկայում են, որ նրա մայրն իր պահվածքով ներշնչում է և համոզված է հայրենիքի լուսավոր ապագային հասնելու հարցում։

3. Ողջ կուրծքը պատված է սրտերով, նա զգում է ինչ մեծ սեր կա իր մոր մեջ հենց հայրենիքի և մարդկանց մկատմամբ, քանի որ դրանք նկարել է դրոշի վրա և կրծքավանդակի մասում, իսկ պարանոցի սիրտը վկայում է իր մոր վստահության մասին, որ ամեն ինչ կստացվի, այն պարանոցի որը ամուր և մեծ սիրով պահում է լուսավոր մտքեր կրող գլուխը։ Տիկին Աննա, ես էլ եմ ձեր նկարն այսպես պատկերացնում, ոնց Արփին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: