Հայաստանը պարտավոր է իշխանափոխություն իրականացնել բացառապես ժամկետային խորհրդարանական ընտրությունների ճանապարհով

Լևոն Շիրինյանը գրում է․ «Հատուկ անմեղսունակների, քաղաքականության հեքիմների, մտավոր հետամնացությամբ տառապող խլյակների և ի ծնե անուղղելի մեծամիտների համար. Հայաստանի ՔԺԿ-ն հեղափոխության ծնունդ աջ-կենտրոնի էվոլյուցիոն կուսակցություն է։

ՔԺԿ-ն ռուսամետ կամ էլ արևմտամետ կուսակցություն չէ։ Լինելով ռեֆորմիստական կուսակցություն` գտնում է, որ Հայաստանը կանգնած է արմատական և խորքային փոփոխությունների հրամայականի առաջ։ Սակայն Հայաստանը պարտավոր է իշխանափոխություն իրականացնել բացառապես ժամկետային խորհրդարանական ընտրությունների ճանապարհով։ Այլ մոտեցումը դիտում է երկրի համար կործանարար և հիմնականում դրսից հրահրվող։

Հայաստանը օդի ու ջրի նման ու չափով կայունության կարիքն ունի։ Իշխանություններից պահանջում է իրավական պետության նորմատիվների հետևողական գործադրում, ժողովրդավարության խորացում և պաշտպանություն։ Քաղաքական իմաստով ՔԺԿ-ն ՀայաստանաԿԵՆՏՐՈՆ է, ձգտումներով ու հոգեբանությամբ` հայաՄԵՏ։

Տիրապետում է ինչպես քաղաքական պայքարի մեթոդներին, այնպես էլ` թքելու փրկարար քաղաքական արվեստին։ Եվ թքած ունի երկիրը ցնցումների տանող շերտերի կարծիքների վրա, որոնք հիմնականում տառապում են քաղաքական հավկուրությամբ ու անձնական երախտամոռությամբ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: