Սիրված երգչուհի Նառայի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Սիրված երգչուհի Նառան դպրոցական տարիներից սիրել է երգն ու երաժշտությունը՝ զբաղվելով դրանով։ Նա իր երաժշտական կրթությունը կատարելության է հասցրել Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին՝ սովորելով օպերային բաժնում։

Որպես մեներգչուհի հանդես է եկել Կ․ Օրբելյանի ղեկավարած երգչախմբում։ Անցել է երգչուհու կայացման հետաքրքիր ու հագեցած ճանապարհ՝ հաղթահարելով տարատեսակ դժվարություններ։ Նառային հյուրախաղերը աշխարհի տարբեր երկրներ են տարել։

Նառան նաև օրինակելի մայր է։ Նա մեկ դուստր ունի, որին Էլեանորա անունն են տվել։ Էլեանորան էլ իր հերթին է մայրիկ։ Նառան տատիկի կարգավիճակում նույնպես փայլում է։ Նա սիրում է թոռնիկների հետ ժամանակ անցկացնել։

Նառայի մասին խոսելիս վերջին շրջանում հնարավոր չի լինում շրջանցել այն փաստը, որ գեղեցկուհի երգչուհին համառ կամքի ուժի շնորհիվ կարողացել է հաղթահարել քաղցկեղը՝ շարունակելով իր ներկայությամբ ուրախացնել հարազատներին։

Նառան գեղեցկության, նրբության ու միևնույն ժամանակ աննկուն կամքի վառ օրինակ է։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: