Սիրուն մամաս․․․ հայ հայտնիների հուզիչ շնորհավորանքները մայրերի օրվա առթիվ

Հանրաճաչ դեմքերը նույնպես ապրիլյոթյան տոնի առիթին անդրադարձել են՝ շնորհավորելով իրենց սիրելի մայրիկներին։

Դիանա Գրիգորյանը ի դեմս իր մայրիկի տեսաուղերձով է շնորհավորել բոլոր մայրերին՝ կարևորելով աշխարհում մայրերի դերն ու նշանակությունը։

Անահիտ Կիրակոսյանը օրը նշանավորել է թոռնիկի հետ անցկացրած ժամանակով։ Նա թոռնիկին գեղեցիկ մակագրությամբ շապիկ է նվիրել ու նկարվել նրա հետ այդ շապիկով, որի վրա գրված է, որ սիրում է տատիկին։

Շուշաննա Թովմասյանը սիրելի մայրիկի լուսանկարներն է տեղադրել՝ գրելով, որ նա իր համար ամենաամենան է։ Շուշաննայի տեղադրած լուսանկարների մեջ նրա մայրն իր նորածին թոռնիկի հետ է։

Լիդուշիկը ևս մայրիկի հետ լուսանկարով է օրը շնորհավորել, իսկ Անուշիկ Ադամյանը սիրելի մայրիկի հետ այնպիսի լուսանկար է հրապարակել, որտեղ մայրն ու դուստրն իրար շատ նման են։

Արմինկան ևս լուսանկար է հրապարակել, որտեղ նա իր սիրելի մայրիկի ու քույրիկի հետ է։ Նրանք միշտ անբաժան են։ Կադրերը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: