Լոլիտան տեսախցիկի առաջ պատմել է, որ Երուսաղեմում հայ հոգևորականի հետ տհաճ միջադեպ է ունեցել։ Հոգևորականը նրան համբուրել է հենց եկեղեցու մեջ։ Այս տեսանյութը կիսելով՝ Նարեկ Դեմիրճյանը գրել է․ «Այս ամենն արդեն անցնում է բոլոր սահմանները:
Շտապ պարզեք իրականում Լոլիտա կոչված անձը ճիշտ է խոսում, թե ոչ: Կամ ճիշտ է խոսում, և դուք տվյալ «հոգևորականին» պատժում եք և տեսանյութում խոսող կնոջից ներողություն եք խնդրում՝ դրանով իսկ ցույց տալով, որ մի տականքով չի կարելի դատել բոլոր Հայ հոգևորականների և եկեղեցու մասին։
Կամ եթե նա չապացուցեց իր բարբաջանքը, դատի եք տալիս նրան զրպարտության համար և հանրային կերպով ստիպում եք ներողություն խնդրել Հայաստանից, Հայ ժողովրդից ու Հայկական եկեղեցուց ու ցմահ արգելվում է սրա մուտքը Հայաստան:
Իշխանություն չունենք, ՊՆ-ն վերածվել է գեղեցկության սրահի, ԿԳՆ-ն Հայամետ կրթության հետ ոչ մի կապ չունի, մշակույթի նախարարություն չկա, ոչ մի պետական կառույցի վրա էլ հույս դնելու չի: Մայր Աթոռ, գոնե դուք կա՞ք, թե ձեր մոտել է նույն ախտանիշը: Շտապ զբաղվեք այս գործով, քանզի սա վարկաբեկում է ոչ միայն ձեզ, այլ նաև լուրջ հարված է Հայոց արժեհամակարգին»