Մելաձեի անձնական կյանքը մեծ քննարկnւմների ալիքներ է պարբերաբար առաջ բերել, քանի որ անձնական դաշտում նա հախաճ է կտուրկ ու անկանխատեսելի փոփոխությունների գնացել։ Մելաձեի առաջին ընտանիքը Իրինա Մալուխինայի հետ էր։
Այդ ամուսնության արդյունքում Իրինան ու Վալերին երեք դուստրեր ունեցան՝ Ինգան, Սոֆյան, Արինան։ Ավագը՝ Ինգան, արդեն երեսուներկու տարեկան է, իսկ կրտսերը՝ Արինան, քսան։ Դուստրերը Վալերի հետ հաճախակի են հանդիպում ու շփվում։
Հետո Վալերին ընտանիք կազմեց Ալբինա Ջանաբաևայի հետ, որը ժամանակին ամենահայտնի երաժշտական խմբերից մեկի՝ Վիա Գրայի երգչուհիներից մեկն էր։ Նրանք ևս երեք զավակներ լույս աշխարհ բերեցին, որոնցից երկուսը տղաներ, մեկը՝ դուստր։
Վալերիի ու Ալբինայի ավագ տղան՝ Կոնստանդինը, արդեն քսան տարեկան է, կրտսերը՝ դուստրը, երկու տարեկան։ Վալերին իր ու Ալբինայի ընտանեկան կադրերը առաջին անգամ է հրապարակել՝ շնորհավորելով Ալբինայի քառասունչորսամյա հոբելյանը։ Նկարում ընտանիքը ճաշի սեղանի մոտ է։