Հանրաճանաչ երգիչներից Տիգրան Ասատրյանը դուետային կատարմամբ է հանդես եկել իր հայրենակիցներից մեկի՝ Զոյա Բարաղամյանի հետ։ Երաժիշտները հետաքրքիր համագործակցություն են ունեցել՝ ներկայացնելով հետաքրքիր դուետային կատարում։
Նրանք նորովի են ներկայացրել դեռևս 50-ականների և 60-ականների դարաշրջանից Գրիգորիս Բիթիկոցիսի հայտնի ավանդական հունական երգը, որը վերնագրված է «Հոպա-Հոպա» ձևակերպմամբ: Երգի գործիքավորումն ու երաժշտության մշակումը լեգենդար կոմպոզիտոր Լևոն Աբրահամյանի ձեռամբ է եղել։
Տեսահոլովակը ստեղծել է ռեժիսոր Արտյոմ Հարությունյանը։ Երգը որոշակի փոփոխություններով է ներկայացվում։ Այն երկխոսային բնույթ ունի։ Երգվում է թաքուն սիրո մասին, նվիրական ապրումների և զգացմունքների մասին։
Տեսահոլովակում գործող անձանց դերում հանդես են գալիս երգիչները՝ Տիգրանն ու Զոյան, որոնք էլ կերպավորում են սիրահարված զույգերին։ Նրանց սիրուն փորձում է խանգարել աղջկա մայրը, որը բավականին խիստ դիրքորոշում ունի։
Հետաքրքիր լուծումներով մատուցվող «Հոպա-Հոպա» երգը կարող եք ունկդրել կցված նյութում։