Վարդգես Գասպարին գրում է․ «Նշաձող, և ի՞նչ։ Ալեն Սիմոնյանը ինչի՞ կապակցությամբ է ներողություն խնդրում։ Կոպիտ ասած՝ ի՞նչ Է եղել որ։ Ներnղություն են խնդրnւմ ինչ-որ սխալ գործած լինելու դեպքում․ հիմա հարց, ԱՍ ը ինչ-որ սխալ գործե՞լ է հիշատակվող նվաստացուցիչ արարքը թույլ տվել է (անհարմար եմ զգում նկարագրել ենթադրյալ կատարվածը)։
Պարբերաբար հիշատակել և նշել եմ մեր՝ քաղաքացիներիս և օրինազանց քրեական տարրերի տարբերությունը, այն է, որ քաղաքացիներս գnրծում ենք բաց-թափանցիկ, ստանձնելով մեր պահվածքի — արարքների պատասխանատվությունը, ի տարբերություն օրինազանց քրեական տարրերի, որ գործում են ոչ թափանցիկ, ցրում իրենց արածների բեռը։
Հիմա հարց, արդյոք ԱՍ ը կատարել է իրեն վերագրվող արարքը, այո թե ոչ, որը պետք հստակ հայտարարի, եթե իրեն քաղաքացի է համարում, այլապես հենց էնպես ներողություն խնդրել, այն էլ ոչ թե տnւժողի (թե կուզ uադրող), այլ ընդհանրապես ժողովրդից, ձևական, խուսափողականության տպավորություն է ստեղծում։
Ցավս այն է, որ մեր ժողովրդի կեսը, եթե ոչ ավելին, Ալեն Սիմոնյանի տեսակի և որակի մարդիկ են»