Արդեն պատրաստ է Սևակ Ամրոյանի և Արփիի դուետը․ վայելեք․ «Հայրդ ընտիր, մայրդ ընտիր»

Օրերս Սևակն ու Արփին հանդես եկան կարճ տեսանյութով՝ տեղեկացնելով, որ միասին համագործակցելով ստեղծել են նոր տեսահոլովակով երգ, որը վերնագրված է «Հայրդ ընտիր, մայրդ ընտիր» հումորային ձևակերպմամբ։

Այսօր ահա արդեն պատրաստ է Սևակի ու Արփիի խոստացած դուետի վերջնական տարբերակը, որն էլ երգիչները տեղադրել են իրենց յութուբյան ու սոցցանցային հարթակներում։ Երգը ամուսնական արարողությունների համար ստեղծված ստեղծագործություն է, որը գովերգում է հարսնացուի ծնողներին։

Երգի հիման վրա ստեղծվել է բավականին խիտ ու հագեցած տեսահոլովակ, որը կառուցվել է 1984 թվականին նկարահանված հանրահայտ «Ճերմակ անուրջներ» ֆիլմի մոտիվներով։ Տեսահոլովակի մեջ ներգրավվել են բազմաթիվ հանրաճանաչ դեմքեր։

Այս տաղանդավոր ու հանրաճանաչ անձանց ներգրավվածությունը աշխատանքը վերածել է փոքրիկ ֆիլմանման ստեղծագործության, որն իր մեջ տարբեր շերտեր ունի և հետաքրքրությամբ է դիտվում։ Սևակի ու Արփիի, ինչպես նաև մի շարք այլ տաղանդավոր անձանց համագործացության արդյունքում ստեղծված գործը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( 13 оценок, среднее 4.15 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: