Տեսահոլովակ. Գարիկ Մարտիրոսյանի հումորային ռեփն այսօր հաստատ ամենաքննարկվողներից է լինելու

Գարիկ Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է դարձել, ապրում և ստեղծագործում է Հայաստանում, քանի որ դա իր համար սկզբունքային հարց է։ Գարիկը հիմնականում երեխաների համար հետաքրքիր կոնտետն է ստեղծում։ Սակայն նա իր յութուբյան հարթակում մի գործ է հանրայնացրել, որն արդեն իսկ տարատեսակ մեկնաբանությունների է արժանացել։

Գարիկի հանրայնացրած նոր գործը վերնագրված է «Սուսո WTF»։ Այն բացառապես հումորային բնույթ ունի։ Ամենաքննարկվող գործերից մեկը դարձած այս երգի վրա աշխատել են Զադոյան Վարդանը, Խաչատրյան Ֆելիքսը, Հովսեփյան Նարեկը, Մնոյան Սարգիսը, Մարտիրոսյան Գարիկը։

Երաժշտությունը հեղինակել են Փահլեվանյան Արմանը և Մարտիրոսյան Գարիկը։ Տեսահոլովակում միայն Մարտիրոսյան Գարիկն է երևում, որը երգի խոսքերին համապատասխան դերասանական լավ խաղ է ցուցադրում։

Ստեղծագործության ամբողջական տարբերակը կցված է ստորև բերված նյութում։ Հավելենք նաև, որ Գրիկ Մարտիրոսյանն իր գործի յութուբյան հրապարակման ներքո հատուկ շնորհակալություն է հայտնել Ռոլանդ Գասպարյանին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: