Պարզվում է՝ Ռաֆայել Երանոսյանի անունն իրականում ուրիշ անուն է․ ուշագրավ բացահայտումներ սիրված դերասանի մասին

Ռաֆայել Երանոսյանի ամեն մի հարցազրույց ու ներկայացում նոր բացահայտում է բազմաշերտ արտիստի մասին։ Նա իր ընկերներից մեկի՝ Վարդանյան Արմենի հետ մի մոնոներկայացում է պատրաստել ու առաջիկայում ներկայացրելու է իր հանդիսատեսի դատին։

Մոնոներկայացումը հիմնված է իրական դեպքերի վրա ու պատմում է Ռաֆայելի կյանքի անհայտ դեպքերի մասին։ Ըստ այդ, հայտնի է դառնու, որ Ռաֆայելի անունն իսկզբանե եղել է Սևակ, սակայն նրան անվանափոխել են։

Նրանց տուն է եկել Ռաֆայելի հայրիկի հորեղբայրն ու այն մտահոգությունն է հայտնել, որ ինքը տղա չունի ու իր անունը չի դրվելու ոչ ոքի վրա։ Այդպես, նրան Ռաֆիկ են անվանակոչել։ Թատերական աշխարհ մտնելով Ռաֆո անունով, Կամերայինի բեմից գործընկերների կողմից Ռաֆայել է անվանվել։

Քանի որ անձնագրում Ռաֆիկ է, երբեմն սահմանը հատելիս խնդիրներ է ունենում։ Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին կիմանաք առաջիկայում սպասվող մոնոներկայացման շրջանակում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: