«Չպետք է տուրք տանք էմոցիաներին ու թույլ տանք բաներ, որով կհեղինակազրկենք մեր երկիրը ու նաև բարդ դրության մեջ կդնենք մեր ֆուտբոլիստներին՝ Թուրքիայում կայանալիք պատասխան խաղից առաջ»

Առաջիկայում սպասվում է կարևոր ֆուտբոլային հանդիպում հայաստանյան մարզադաշտում։ Ֆուտբոլային խաղի շրջանակում հանդիպելու են հայ և թուրք ֆուտբոլիստները, որոնք Եվրո 2024-ի ընտրական փուլի շրջանակում են մրցելու։ Առաջիկայում սպասվում է նաև նոր հանդիպում արդեն Թուրքիայում։

Այս մասին Մովսես Հարությունյանը գրել է հետևյալը․ «Տեղի է ունենալու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Ճիշտ է՝ մեծ է գայթակղությունը խաղը քաղաքականացնելու, բայց չպետք է մոռանանք, որ սա լոկ սպորտային միջոցառում է։

Չպետք է տուրք տանք էմոցիաներին ու թույլ տանք բաներ, որով կհեղինակազրկենք մեր երկիրը ու նաև բարդ դրության մեջ կդնենք մեր ֆուտբոլիստներին՝ Թուրքիայում կայանալիք պատասխան խաղից առաջ։

Քաղաքական ակցիաներ անելու ժամանակ ապագայում դեռևս կլինի, իսկ մարզադաշտում պետք է զուտ սպորտային տրամադրության մեջ լինել` առանց ավելորդությունների։ Հաջողությո՛ւն մեր հավաքականին,- իր գրառումը եզրափակել է Մովսես Հարությունյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: