Նար ջաաաան, իմ լավ ընկերուհի, իմ բարի, իմ թանկս․․․ վախճանվել է Նարինե Հովհաննիսյանը

Հայտնի է դարձել, որ կյանքից խիստ անժամանակ հեռացել է Նարինե Հովհաննիսյանը, որը տարիներ շարունակ գործել է կրթության ոլորտի տարբեր օղակներում՝ իր գործունեությամբ նպաստելով կրթության զարգացմանն ու առաջընթացին։

Նարիե Հովհաննիսյանի մահվան մասին ցավով ու ափսոսանքով հայտնել է նրա մտերիմ ընկերուհիներից մեկը՝ հայտնի ոստիկան Նելլի Դուրյանը, որը տեղադրել է Նարինե Հովհաննիսյանի լուսանկարներից մեկը և գրել հետևյալ ափսոսալի խոսքերը․

«Նար ջաաաան, իմ լավ ընկերուհի, իմ բարի, իմ թանկս․․․»։ Շատերի համար է այս լուրը զարմանալի ու անսպասելի եղել։ Նելլի Դուրյանի ափսոսանքի խոսքին միացել են շատերը՝ գրելով, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա շատերի հուշերում՝ միշտ համեստ, կանացի ու ժպտադեմ։

Հավելենք, որ Նարինե Հովհաննիսյանը ժամանակին գլխավորել է Կրթության նախարարության հանրակրթության վարչությունը, դրանից առաջ եղել է դպրոցի ղեկավար։ Նա նաև ընտանիքին նվիրված մայր, կին ու տատիկ էր։

Рейтинг
( 9 оценок, среднее 2.44 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: