«Իմ պատիվ, իմ հպարտություն․․․» իրավապաշտպան Գարիկ Գալիկյանի հուզիչ շնորհավորանքը դստերը

Հանրահայտ ու հարգված փաստաբաններից Գարիկ Գալիկյանը ոչ միայն լավ մասնագետ ու մարդկային որակներ ունեցող անհատ է, այլ նաև գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիքի հայր, որտեղ տարբեր տարիքի զավակներ են մեծանում։

Գ․ Գալիկյանի զավակներից ավագը բոլորել է տասնինը տարին և արդեն ամիսներ շարունակ մեր սահմանների պահպանությամբ է զբաղվում զինվորականի կարգավիճակով։ Նա հոր հպարտությունն ու անխիր ուրախությունն է։

Հոր հպարտությունն է նաև ընտանիքի միջնեկ զավակը՝ լուսավոր Սվետլանան, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նա դառնում է տասնութ տարեկան՝ հատելով չափահասության շեմը։ Հայրը սիրելի ու չքնաղ դստերը շնորհավորել է սոցհարթակային հրապարակմամբ։

Տեղադրելով դստեր լուսանկարը՝ Գ․ Գալիկյանը նրան ուղղել է հետևյալ հայրական սրտի խոսքերը․ «Ծնունդդ շնորհավոր, իմ լուսավոր աղջիկ Սվետլանա։

18 տարի առաջ ծնվելով՝ Դու աշխարհը դարձրիր ավելի գեղեցիկ։ Քեզ բազում հեքիաթային օրեր, անսպառ ժպիտներ, իմ պատիվ, իմ հպարտություն»։ Հավելենք, որ Սվետլանան Բժշկական համալսարանի ուսանող է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: