«Աջակցել վարչապետին, չի նշանակում լինել կույր ու խուլ՝ զոմբի և կրկնել՝ եթե վարչապետն է որոշել, ուրեմն ճիշտ է․․․»

Գոհար Հովսեփյանը գրել է․ «Աջակցել վարչապետին, չի նշանակում լինել կույր ու խուլ՝ զոմբի և կրկնել՝ եթե վարչապետն է որոշել, ուրեմն ճիշտ է։ Ես դեռ դպրոցի տարիներից եղել եմ անձնական կարծիքս ձևավորող և անձնական սկզբունքները կրող, ամբիցիոզ, ըմբոստ և առանձնացող։

Պետք չէ լռել, երբ ինչ-որ բան այն չես նկատում և պետք չէ տանել թութակի դեր։ Պետք է ունենալ անձնական տեսակետ, լինել հետևողական և ամեն երևույթ վերլուծել, կառուցել պատճառահետևանքային կապեր, գալ եզրահանգումների։

Ժողովրդավարություն բառը կազմված է՝ «ժողովուրդ» և «վարել» բառերից, ոչ թե՝ «ամբոխ» և «հավաք»։ Մենք խորհրդարանում այսօր չունենք ազնիվ ընդդիմություն և այդ ծանր լուծը, լինելով պետության իբրև միակ երաշխիքը՝ քաղացաին, պետք է մենք կրենք, պետք է սաստենք կեղծ ընդդիմադիրներին և հսկենք մեծամասնության թիմային աշխատանքները։

Եվ այն, ինչը իմ վերլուծությունների արդյունքում կթվա սխալ և ոչբավարար, ես կբարձաձայնեմ։ Էսպիսինն են իմ որակական հատկանիշները (արդեն ուշ է ինձ վերադաստիարակել)։ Փորձենք լինել կառուցողական, թափանցիկ, մեկս մյուսի կարծիքը հարգող և միմյանց՝ ունկ դնող»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: