Ամուսինս սիրեց Գյումրին․․․ Սիլվի Բարկովան հնդիկ ամուսնու հետ պարել է Գյումրու փողոցներից մեկում

Սիլվի Բարկովան երջանիկ լինելու միանգամից մի քանի լուրջ պատճառներ ունի։ Նա վերջերս լույս աշխարհ է բերել իր առաջնեկին, գտնվում է հայրենիքում երկարատև բացակայությունից հետո, ի վերջո այստեղ իր կողքին է սիրելի ամուսինը։

Սիլվիի ամենից սիրելի քաղաքներից մեկը հայաստանյան քաղաքներից ինքնատիպ Գյումրին է։ Առիթը բաց չթողնելով՝ Սիլվին ամուսնուն առաջարկել է մեկնել Գյումրի։ Գյումրին հավանել է նաև Սիլվիի ամուսինը, որը գեղեցիկ ժամանց է Սիլվիի հետ անցկացրել հայաստանյան հայրաքաղաքում։

Սիլվին Գյումրի այցի մասին պատմող մի քանի կադր է հանրայնացրել, որոնցից երևում է, թե ինչ վայրեր են այցելել Սիլվին ու ամուսինը։ Երևում է նաև, որ նրանք գեղեցիկ պարել են չքնաղ Գյումրու յուրահատուկ փողոցներում։

Նկատելի է, թե որքան երջանիկ է ամուսնու կողքին Սիլվին, իսկ նրա ամուսինը շատ ջերմ վերաբերմունք ունի Սիլվիի նկատմամբ։ Գյումրի այցի մասին պատմող կադրերը՝ կցված նյութում։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: