«Ադրբեջանը կրկին խափանել է դեպի Արցախ գազամատակարարումը: Դա տեղի է ունեցել Բլինքեն-Ալիեւի հեռախոսազրույցից ժամեր անց․․․»

Հակոբ Բադալյանը սարկաստիկ գրառմամբ անդրադարձել է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին։ Նա իր հարթակում գրել է հետևյալը․ «Ադրբեջանը կրկին խափանել է դեպի Արցախ գազամատակարարումը: Դա տեղի է ունեցել Բլինքեն-Ալիեւի հեռախոսազրույցից ժամեր անց:

Նախորդ անգամ էլ, օրեր առաջ, Ադրբեջանը գազը փակեց ԱՄՆ դեսպանի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելելուց ժամեր անց: Ես հեռու եմ այդ հանգամանքները չափման միավոր դարձնելուց, բայց, այդուհանդերձ։

Եթե ԱՄՆ ինչ որ բանով չի խրախուսում Ալիեւին, այլ՝ ապտшկում է, կամ վախեցնում է, ապա, եթե ամեն վախեցնելուց հետո Ալիեւը պետք է փակի գազը, գուցե արժե մտածել այլեւս չվախացնելու մասին՝ այդ ժամանակ մեկ էլ տեսար միջանցքն է՞լ բացի:

Ի պատասխան հետևորդներից մեկի «Գուցե չի՞ վախեցնում» հարցին՝ նա գրել է․ «ես չգիտեմ ինչ է անում, բայց, երբ երկու ամիս առաջ հորդորել էր անհապաղ բացել միջանցքը՝ այսպիսի մի հեռախոսազրույցում, Հայաստանում դա ներկայացնում էին գրեթե Ալիեւին շանuատակ անելուն հավասար մի բան:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: