Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժե, քան որոշ պաշտոնյաների հիպոթեկով տները

Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով իրեն հարց ուղղող լրագրողներին, մեկնաբանել է իրենց կուսակցության անդամների բնակարան գնելու որոշ հանգամանքներ։ Նա սկզբում խոսել է իր մասին՝ ասելով, որ մինչ իրենց թիմի իշխանության գալն ինքն ուներ մեկ մեքենա։

Մինչ այսօր էլ այդ նույն մեքենան է իր մոտ, իսկ առաջիկայում մտադիր է հիփոթեքով բնակարան վերցնել։ Արարատբ Միրզոյանի նոր ձեռք բերած շքեղ տան մասին խոսելիս Վ․ Ալեքսանյանը նշել է, որ Միրզոյանի կինը շատ բարձր աշխատավարձ է ստանում։

Ընդ որում, Միրզոյանի կինը մինչ հեղափոխությունն էլ էր բարձր աշխատավարձ ստանում, քանի որ աշխատում է հեղինակավոր ծրագրավորման կազմակերպությունում։ Բացի այդ, բնակարանը գնելու համար Միրզոյանը վաճառել է նաև իր հին տունը, ուստի գումարը բավարարել է նոր, շքեղ բնակարան գնելու համար։

Սուրեն Պապիկյանը հիփոթեքով է գնել իր տունը և դեռ քսան տարի շարունակ վճարելու է՝ մինչև վերջնական մարումը։ Մանրամասները՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: