Սիրուշոն որդու հետ գնացել է Հրաչյա Հարությունյանի ներկայացմանը․ ահա թե ինչ բուռն է ստացվել կուլմինացիան

Արվեստով ապրող ու շնչող Սիրուշոն իր զավակներին ևս արվեստով հագեցած միջավայր է ապահովում։ Նա հաճախ երեխաներին մասնակից է դարձնում մշակութային իրադարձությունների։ Ահա երգչուհին կադրեր է տեղադրել, որոնցում երևում է, որ նա տղայի հետ մասնակցել է տաղանդաշատ հայրիկի ներկայացմանը։

Ներկայացումը վերնագրված է «Չաո»։ Այն Հ․ Ղափլանյանի անվան թատրոնում առաջին անգամ էր ներկայացվում։ Ներկայացման բեմադրման հեղինակը հենց Հրաչյա Հարությունյանը։ Առաջնախաղին ներկա են եղել Հ․ Հարությունյանի ընտանիքի անդամները, ընկերները։

Սիրուշոն ցուցադրել է, թե ինչպես է Ռոբը, որը դահլիճի ամենաերիտասարդ հանդիսատեսն է, հոտնկայց ծափ տալիս պապիկի խաղին։ Պապիկը վերջում մոտենում և շատ ջերմ ողջունում է սիրելի թոռնիկին, դստերը։

Կադրերում կարելի է տեսնել Ալլա Լևոնյանին, Հրաչյա Քեշիշյանին և այլ հանրաճանաչ դեմքերի, որոնք եկել են դիտելու նորովի մատուցվող «Չաո» ներկայացումը Հ․ Հարությունյանի բեմադրությամբ։ Այս հուզառատ կադրերը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: