Նիկոլ Փաշինյանը, որպես մեր ունեցած բոլոր մարտահրավերների արձանանք, ցույց է տվել Աշտարակի վարչական տարածքում գտնվող մի վայր, որն առաջիկայում պետք է դառնա Ակադեմիական քաղաքը։ Այն Պռոշյան բնակավայրի մոտ է։
Դեռ տարիներ շարունակ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է հեռացվի մայրաքաղաքից։ Դրանք պետք է տեղակայվեն նոր մի քաղաքում, որը կառուցվելու է որպես ակադեմիական քաղաք։
Վարչապետը նշում է, որ ինքն ապրում է առաջիկայում կյանքի կոչվելիք ծրագրով, որնք է ապացուցելու է, որ ապագա կա, իսկ այդ ապագան հենված է լինելու գիտելիքի, կրթության ու մշակույթի վրա։ Վարչապետը որոշ մանրամասներ է ներկայացրել, թե ինչ բաժիններ է ունենալու քաղաքը։
Հատկանշական է, որ նա որպես տրանսպորտային միջոց պատկերացնում է տրամվայրը, որը դուրս է եկել երևանյան գործածությունից, բայց վերստին գործարկվելու է ակադեմիական քաղաքում։ Քաղաքի տեղակայման ու կառուցվածքի մասին նրա պատրաստած նյութը՝ կցված նյութում։