Հանրաճանաչ ու ոճային երգչուհի Նառան մեկ դուստր ունի, որի անունն Էլեանորա է ։ Նառայի միակ աղջիկն իր ոճային ու ինքնատիպ լինելու առումով չի զիջում մայրիկին։ Նա բավականին ակտիվ է իր հրապարակումներում, որի շնորհիվ բազմաթիվ հետևորդներ է ձեռք բերել։
Էլեանորան կազմել է իր ընտանիքը և բավականին սիրված ու հարգված է այնտեղ։ Նա էլ իր ամուսնու ընտանիքի անդամներին է մեծ սիրով ու ջերմությամբ վերաբերվում։ Այս մասին գաղափար կարելի է կազմել՝ հետևելով Էլեանորայի հրապարակումներին։
Էլեանորան վերջերս իր լուսանկարներից մեկն է սոցհարթակի պատմություններ բաժնում տեղադրել, որին իր պատասխան սկեսուրը ռուսերենով գրել է այսպիսի մեկնաբանություն․ «Մարդ սենց սկեսուր ունենա․․․»։ Ապա տեղադրել է այդ նամակագրության նկարը՝ ի նշան սիրո և երախտագիտության սկեսուրի հանդեպ։
Էլեանորայի հարթակում կարելի է հանդիպել նաև տեգոր ծննդյան երեկոյի ջերմ լուսանկարներին և այլ ընտանեկան կադրերի։