Այսօր նոր անվտանգային խնդրի սրացման մասին է խոսել Ն․ Փաշինյանը։ Ադրբեջանական կողմը նոր առաջխաղացման քայլի է դիմել։ Այս թեմային ու խնդրին անդրադառնալով՝ Վահե Աղաջանյանը գրում է հետևյալը․
«ՀՀ զինված ուժերը հանգիստ կանգնել ու նայում են, թե ինչպես է ադրբեջանական բանակը ամրաշինական աշխատանքներ կատարում արդեն այսօր օկուպացիայի ենթարկված Հայաստանի տարածքում։
Հայաստանի այս ռազմաքաղաքական ղեկավարության տակ գտնվող զինված ուժերը մշտապես լինելու են կաշկանդված և, ցավոք, բայց չեն կարողանալու կատարել մարտական խնդիրներ։ Ի վերջո, դաշտ նետված 5-րդ շարասյուն եզրույթը վերջնականապես ներսից որդի պես սկսեց ուտել բանակը։
ԱԱԾ -ն հայտարարում է, թե հայ և ադրբեջանցի քարտեզագիրները ճշգրտումներ կկատարեն, որպեսզի հասկանան սահմանը։ ԱԱԾ -ին պետք է հուշել, որ եթե ձեր հույսը ադրբեջանցի քարտեզագիրներն են, ապա նահանջը մինչև Երևան է լինելու,- իր գրառումը եզրափակել է Վահե Աղաջանյանը։