Մեր հայրենակիցներ Մանուկյան Համլետն ու Պարատրյան Մամիկոնը Թուրքիայում կայացած սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի երկրորդ առաջնության ժամանակ պատվով ու փառքով են հանդես եկել՝ նվաճելով չեմպիոնի և փոխչեմպիոնի պատվավոր տիտղոսները։
Այս կարևոր հաղթանակի մասին Լիլիթ Ստեփանյանը գրել է հետևյալը․ «Մեր չեմպիոնները։ Այս երկու հրաշքներն այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում բարձրացրին ՀՀ դրոշը՝ սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնության շրջանակներում։
Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը՝ աշխարհի փոխչեմպիոն։ Աստված օրհնի ձեր ծնունդը, տղերք ջան։ Շնորհակալություն հաղթանակի, նվիրումի ու այս զգացողությունը մեզ նվիրելու համար։ Թող հաղթանակները շարունակական լինեն մեր երկրում նաև ձեր շնորհիվ։
Հ:Գ: Գժվելու նկար, շնորհակալություն ձեր ծնողներին, հալալա ձեր մեծ ու փոքր սպորտային ընտանիքին, մարզչին։ Տարոսը մյուս բոլոր մարզիկներին»,- իր հուզառատ ու հպարտությամբ լի գրառումը եզրափակել է Լիլիթ Ստեփանյանը։