Սիրուշոն ու Լևոնը, Ավետն ու Ալլան հանդիպել են Նունե Եսայանի տանը․․․ բացառիկ լուսանկարներ

Հայկական շոու բիզնեսի, հատկապես երգարվեստի ներկայացուցիչներից ոմանք սերտ ընկերական կապեր ունեն տարիներ շարունակ։ Նրանց ընկերությունը թրծվել է հյուրախաղերի ու տարիների համատեղ համագործակցության արդյունքում։

Նախօրեին երգիչներից մի քանիսի սոցհարթակները ողողված էին լուսանկարներով, որոնցից պարզ է դառնում, որ ընկերները հավաքվել են մեկ տեղում՝ անց կացնելով հետաքրքիր և ուրախ ժամանց։ Ընկերների հավաքվելու վայրը Նունե Եսայանի ու Ավո Խալաթյանի տունն է եղել։

Կադրերը պատմում են, որ հանդիպումը շատ ուրախ և ջերմ է եղել։ Նկատելի է, որ տվյալ կազմով ընկերները վաղուց նույն տեղում չէին հավաքվել։

Լուսանկարներից երևում է, որ Սիրուշոն ամուսնու ու մայրիկի հետ է գնացել հանդիպման, կարելի է տեսնել Ավետ Բարսեղյանին, Ալլա Լևոնյանին, ինչպես նաև Ավո Խալաթյանի մայրիկին, որը նույնպես արտիստուհի է և աշխատել է թատրոնում։

Հանրահայտ արտիստական դեմքերի հետաքրքիր հանդիպման մասին պատմող կադրերը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: