«Եվրոտեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցչի երգը․ տեսանյութ

Արդեն հանրայնացվել է այն ստեղծագործությունը, որով Բրյունետը ներկայանալու է այս տարվա՝ «Եվրոտեսիլ 2023»-ի բեմում։ Ինչպես տեղեկանում ենք երգի յութուբյան հրապարակման հարթակից, երգի խոսքերն ու երաժշտությունը հենց Բրյունետն է հեղինակել։

Արամայիս Հայրապետյանը տեսահոլովակն է ստեղծել, որն առատ է գույներով ու կադրային անցումներով։ Բրյունետը ներկայանում է ինքնատիպ ոճով ու կերպարով, ինչպես բնորոշ է իրեն։ Առհասարակ, այս կատարողն աչքի է ընկնում իր արտիստիզմով։

Ջհանգիրյան Նարեկն է Բրյունետի ոճաբանը։ Արթուր Արմենին իրականացրել է երգի գործիքավորումը։ Երաժշտական ստեղծագործությունը հարուստ է ձայնային տարատեսակ էֆեկտներով, որոնք ստեղծագործությունը բազմաձայն են դարձնում։

Երգի վերջին հատվածը Բրյունետը կատարում է հայերեն։ Շատերին դուր է եկել երգի հենց այս հատվածը։ Այս մասին նրանք մեկնաբանություն են թողել յութուբյան հրապարակման ներքո։ Մեզ մնում է հաջողություն մաղթել Բրյունետին՝ հետևելով դեպքերի ընթացքին և աջակցելով մեր մասնակցին՝ ըստ կարգի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: