«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԵՊԲՀ հմուտ մասնագետ բժիշկը․․․»

Կյանքից հեռացել է Աննա Մինալյանը, որը տարիներ ի վեր կանգնած է եղել Բժշկական համալuարանի ստոմատnլոգիական ֆակուլտետի ստեղծման ակունքներում։ Նրա մահվան մասին հայտնում է համալսարանը։ Երևանի բժշկական համալսարանի սոցհարթակում Ա․ Մինալյանի մահվան մասին գրված է հետևյալը․

«Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի համահիմնադիրներից Աննա Արշակի Մինալյանը: Հմուտ մասնագետը մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացման ակունքներում է:

1963 թվականին նա Երևանի պետական բժշկական ինuտիտուտի առաջին նպատակային ասպիրանտն է եղել՝ Գեորգի Եղիյանի ղեկավարությամբ: Ավագ ուսուցչին, դասախոսին համալսարանականները միշտ հիշում են մեծ սիրով ու հարգանքով՝ նրան բնորոշելով որպես գործի և հարազատ կրթական հաստատության նվիրյալ:

Բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում Աննա Մինալյանի ընտանիքի անդամներին, հարազատաներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 17:30-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը` մարտի 20-ին նույն վայրից, ժամը 13:00-ին»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: