Սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է Լիլիթ Ավետիսյանը

Հիվանդությունների վերահuկման ու կանխարգելման ազգային կենտրոնի սոցհարթակում տեղադրվել է մի հայտարարություն, որտեղ տեղեկացվում է կենտրոնի տնօրենի տեղակալ Ավետիսյան Լիլիթի անժամանակ մահվան մասին։

Հրապարակման մեջ հայտնվում է, որ սրտի կսկիծով տեղեկացել են, որ կյանքից երիտասարդ տարիքում հեռացել է Ավետիսյան Լիլիթը, որը զբաղեցրել է կենտրոնի գլխավոր տեղակալի պաշտոնը։ Լիլիթը արդեն ահագին ժամանակ է, ինչ պայքարում էր հիվանդության դեմ։

Կենտրոնը բարձր է գնահատում տիկին Ավետիսյանի ներդրած ավանդն ու ջանքերը առհասարակ տարատեսակ հիվանդությունների դեմ պայքարի բնագավառում՝ խորին ցավակցություններ հայտնելով սիրելի աշխատակցուհի Ավետիսյան Լիլիթի մտերիմներին ու ընկերներին։

Այս ցավալի լուրը մեծ ափսոսանքով են ընդունել բոլոր նրանք, ովքեր ճանաչել ու առնչվել են Լիլիթի հետ։ Նրանցից շատերը անհավատալի են համարել տեղի ունեցածը։

Շատերը գրել են, որ Լիլիթը հոյակապ մարդ էր, գիտակ, համեստ, անգնահատելի մասնագետ՝ ամեն վայրկյան ոլորտի բարօրության մասին մտածող։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: