«Սիրելի ընկերներ, խորին ցավով տեղեկացնում ենք, որ այսօր իր մահկանացուն կնքեց «գույնի ու գծի վարպետ» անվանի գեղանկարիչ, հայր, եղբայր․․․»

Ռաջնի Ավագյանը գրել է․ «Սիրելի ընկերներ, խորին ցավով տեղեկացնում ենք, որ այսօր իր մահկանացուն կնքեց «գույնի ու գծի վարպետ» անվանի գեղանկարիչ, հայր, եղբայր և ընկեր Էդվարդ Սասունը (Ավագյան)։ Կորցրեցինք տաղանդավոր արվեստագետի։ Թող նա խաղաղությամբ ննջի, իսկ հիշատակը հավերժ ապրի մեր հուշերում և իր թողած հարուստ ժառանգությամբ։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Հասցե՝ 34 Սեբաստիա փողոց), մարտի 19-ին, ժամը 17.30։ Հողարկավորության արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը, ժամը 13-ին, իր ծննդավայրում՝ Թալին համայնքի Շղարշիկ գյուղում ։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ հրաժեշտի արարողությանը։

Էդվարդ Ավագյանը ծնվել է 1955թ․ հունվարի 24-ին, Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում սասունցիների ընտանիքում։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի և արվեստագիտության բաժինները: Ստեղծագործել է վաղ տարիքից։

Արվեստի նկատմամբ մեծ սերը նրան տարավ Լենինգրադ` Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որտեղ ավարտեց Գեղանկարչության բաժինը։ Նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, շուրջ 550 կտավ գտնվում է մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում։ Նրա աշխատանքները հրատարակվել են տարբեր կատալոգներում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: