Ուրախալի․ Թալինի քաղաքապետը զույգ որդիներ է ունեցել․ մանրամասներ

Գիշերը երջանկաբեր էր Թալինի քաղաքապետի ընտանիքում, քանի որ լույս աշխարհ են եկել ընտանիքի երկվորյակ զավակները։ Նրանց անվանակոչել են Մnնթե և Միհրան։ Այս մասին երեխաների երջանիկ հայրն է անձամբ իր հարթակում հայտնել։

Սափեյան Տավրոսը, հայտնելով երկվորյակ տղաների լույս աշխարհ գալու ուրախալի լուրը, լուսանկար է տեղադրել հիվանդանոցից՝ մաղթելով, որ Աստված պահապան լինի մեր ազգի բոլոր մանուկներին։ Սափեյան Տավրոսի տեղադրած լուսանկարներում երկվորյակ եղբայրները հիվանդանոցային մանկական մահճակալի մեջ են՝ իրար կողքի։ Նրանց դեմքը լուսանկարում փակված է։

Միանալով այս ընթացքում և այս առիթով հնչող բարեմաղթանքներին՝ մենք ևս շնորհավորենք Սափեյանների ընտանիքին՝ մաղթելով նորածին տղաներին արևշատություն, անհոգ ու խաղաղ մանկություն։

Հավելենք, որ Տավրոս Սափեյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնել է նախորդ տարվա հոկտեմբեր ամսին՝ երդման հանդիսավոր արարողությամբ։ Նա ներկայացնում է ՔՊ իշխանական ուժը։ Նա բավականին հարգված է Թալինի տարածաշրջանում, ունի բարձր վարկանիշ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: