Ձերբակալվել է նախկին ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը․ նա խուսափել է պարեկներից

Երեկ երեկոյան ժամը իննի մոտակայքում միջադեպ է եղել պարեկների հետ կապված։ Հանացանցում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մի վարորդ խուսափում պարեկներից, արագ հեռանում նրանցից։

Այս տեսանյութին կից դարձյալ քննադատվում է պարեկների մեղմ ու հանդուրժող պահվածքը։ Քաղաքացիները հորդորում էին պարեկներին ավելի կոշտ մոտեցում ցուցաբերել իրենց հրահանգներն անտեսող վարորդների նկատմամբ։

Ավելի ուշ պարզ է դառնում, որ այդ վարորդը նախկինում պատգամավոր, այժմ դասախոս Գևորգ Պետրոսյանն է եղել։ Նրան ձերբակալել են։ Նրա արարքը պաշտանող հրապարակմամբ է հանդես եկել Րաֆֆի Ասլանյանը՝ տեղադրելով նաև միջադեպը ներկայացնող տեսանյութը։

Իր ձերբակալության մասին սոցհարթակում հայտնել է հենց ինքը՝ Գ․ Պետրոսյանը՝ նշելով, որ դա էլ իր հետ եղավ, իսկ հոդվածն իսկապես ծիծաղելի է իր համար։ Նրա մասնակցությամբ միջադեպի տեսագրությունը կարող եք դիտել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: