Լեգենդար Ուիլ Սմիթին հիացրել է 10-ամյա հայուհի Էլեն Ալավերդյանի կատարումը

Լեգենդար Ուիլ Սմիթը իր ինստագրամյան հարթակումհիացել է փոքրիկ հայուհի Էլլենով, որը հրաշալի երաժշտական կատարմամբ է հանդես եկել։ Էլլենը կատարել է երգչի «Just the Two of Us» հանրաճանաչ ստեղծագործությունը, որը ծնվել է դեռ 1977 թվականին։

Էլլենը երաժշտական ընտանիքում է լույս աշխարհ եկել ու մեծացել։ Նրա պապիկը տաղանդավոր երաժիշտ է։ Նա Ալավերդյան Սարգիսն է, որը ժամանակին հիմնել է «Ակունք» ազգագրական համույթը, իսկ նրա հայրը՝ Ալավերդյան Հովակը, կիթառահար է։

Էլլենի հորաքույրները ևս երաժիշտներ են։ Էլլենը հրաշալի կիթառ է նվագում։ Նրա նվագը հիացնում է համաշխարհային երաժշտության ականավոր դեմքերին։ Նրա ընտանիքը հիմա Լաս Վեգասում է հաստատված։

Էլլենի երաժշտական ճաշակը հիմնականում հայրիկի ազդեցությամբ է զարգացել ու ձևավորվել։ Էլլենը նաև դաշնամուր ու թմբուկ է ժամանակին նվագել, սակայն հետո գտել է իրեն հոգեհարազատ երաժշտական գործիքը։ Էլլենի մասին Ուիլ Սմիթի կարծիքը կարող եք լսել կցված նյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: