«Ինձ անկեղծ դուր եկավ Եվրատեսիլի մեր երգը։ Հետաքրքիր, անսպասելի, ժամանակակից երգ է․․․»

Սոսի Թաթիկյանը Հայաստանի եվրոտեսիլյան երգի մասին գրում է․ «Քանի որ Երևանում ընդմիջման ժամ է, գրենք շոու բիզնեսի մասին։ Ինձ անկեղծ դուր եկավ Եվրատեսիլի մեր երգը։ Հետաքրքիր, անսպասելի, ժամանակակից երգ է։

Մեղեդային է, հետո անսպասելի մտնում է ռիթմը։ Բիլի Էյլիշային փափուկ բալլադի, Ռիհանային ռեպի ու Փինքային ակրոբատիկայի ժանրերի խառնուրդը օրիգինալ է։ Սեքսի է, բայց վուլգար չի։ Բառերը պարզ են, սակայն տպավորիչ ու իմաստալից։ Մի պահ հայերենին անցումն էլ է լավը։

Մեր մյուս երգերի նման քառակուսի չի, այլ ամեն պահի սպասում ես, թե հաջորդ պահին ինչ է լինելու։ Երգ է, որը չի հոգնեցնում, այլ ուզում ես էլի լսես։ Եվրոպացիներին դուր կգա, եթե լավ բեմականացվի ու կատարվի։

Առաջին տասնյակ հաստատ կմտնի։ Իսկ ինչպես ցույց տվեց Ռոզ Լինի փորձը, առաջին տեղ գրավելը չէ, որ վճռորոշ դեր է խաղում արտիստի հետագա ճակատագրի մեջ, այլ երգի ու կատարման որակը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: