Ժաննա Անդրեասյանը հուզիչ մանրամասներ է պատմել Կապան բժշկական կենտրոն կատարած այցից ու երեխաների հետ զրույցից

Կապանում տեղի ունեցած ավտոբուսային վթարը, ցավոք սրտի, մի կյանք խլեց։ Մահացավ հիուսներեքամյա Թամարը։ Մյուս տուժածները շարունակում են հիվանդանոցային պայմաններում ապաքինվել։ Երեխաներից մեկը, որ վթարի պահին եղել է վարորդի կողքին, որոշ մանրամասներ է պատմել։

Նա ասել է, որ ղեկը չի ենթարկվել վարորդին։ Նախօերին հիվանդանոցում վերականգնողական բուժում ստացող տուժածներին այցի էր գնացել Ժաննա Անդրեասյանը։ Նա զրուցել է թե՛ մեծահասակների, թե՛ աշակերտների հետ։

Ժաննա Անդրեասյանը երեկոյան իր հարթակում տպավորությունների մասին պատմող հրապարակում է արել։ Նա պատմել է հետևյալը․

«Այսօր Կապան բժշկական կենտրոն այցելության ժամանակ երեխաներից մեկը հարցիս, թե որ առարկան ես ավելի շատ սիրում, ասում է՝ հայոց լեզուն ու գրականությունը։

Ասում եմ՝ դե շուտ առողջացիր, որ նորից գնաս դպրոց, ընկերներիդ մոտ, ասում է՝ ուսուցչուհիս էլ է էստեղ, ես արդեն զգում եմ՝ մենք էստեղ էլ մի բան կանենք մինչև դուրս գալը»։ Նա նաև հավելել է, որ ուսուցիչները մարմնով պաշտպանել են աշակերտներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: