Բայց ինքս ինձ մի քանի անգամ հարց տալուց հասկացա ինչի եմ զզվանք ապրում։ Պատճառը նույնիսկ անճաշակ «ոսկե ունիտազ» նորոգումը չի․․․

Վազգեն Թորոսյանը գրել է․ «Հովիկ Աբրահամյանի առանձնատան (aka դղյակ) նկարները նայելուց ուզում էի հասկանամ ի՞նչի եմ զզվանք ապրում։ Ես էն մարդկանց շարքին չեմ պատկանում, որոնք պնդում են թե էդ դղյակի փողով կարելի էր բանակ պահել։ Ամեն ինչ չի կարելի բանակի փողի վերածել։ Ոչ էլ էն մարդկանցից եմ, որոնք վարդագույն ակնոցների հետևում կարծում են թե պաշտոնյան չոր աշխատավարձի վրա կարա նստած մնա։ Չի կարա։

Բայց ինքս ինձ մի քանի անգամ հարց տալուց հասկացա ինչի եմ զզվանք ապրում։ Պատճառը նույնիսկ անճաշակ «ոսկե ունիտազ» նորոգումը չի։ Ինքը իրա ոսկե ունիտազը, ինձ դա առանձնապես չի հուզում։ Պատճառը գռեհկության աստիճան ա, որով Հովիկ Աբրահամյանի ունեցվածքը օժտված ա։ Ինքը ոչ թե մարդկանց աչքից հեռու, քաղաքի ծայրամասում ա, ոնց որ Վահագնի թաղամասը օրինակ, այլ հենց քաղաքի ամենաերևացող տեղում, որը ժամանակին հանրային տարածք էր։

Հա, մոնումենտի դղյակները տենց բռենդ են դառել, մարդկանց աչք են ծակում, որովհետև բերած մտցրած ա մարդկանց աչքը։ Իրենք ավելի ցայտուն են ընդգծում սոցիալական անհավասարությունը ու անարդարությունը։ Լավ դեռ ինչ-որ բիզնեսմենների դղյակները։ Իրենք գոնե իրենց բիզնեսի փողով են գնել, չնայած հանրային տարածք սեփականացնելու պահով հարցեր կան։ Իսկ այ գեներալների, չինովնիկների ու մարզպետների դղյակները լրիվ մարդկանց աչքը մտցրած գերան են։

Ստեղ զարմանալի չի, որ մեկը գեներալի դղյակ տեսնելուց բանակից գողացած փողերի մասին ա խոսում։ Մի ուրիշը նախկին վարչապետի դղյակ տեսնելուց արտաքին պարտքն ա հիշում և ալն։ Որովհետև եթե գեներալը դղյակ ա սարքում, ուրեմն տրամաբանական ա, որ փողը բանակից ա գողացել։ Ինձ մեկ էլ մի դետալ աչքի ընկավ, որը երևի շատ քիչ մարդ ա նկատել։ Դղյակը ազգային ժողովի շենքի մինի կոպիան ա։ Այսինքն մարդը տենց վստահություն ա ունեցել, որ ցմահ ԱԺ նախագահ ա լինելու։ Այ էդքան արխային ապրել են։

Այ սենց իշխանության օրոք մարդիկ Նիկոլի համար ցմահ ռեյտինգ են ապահովել։ Իսկ եթե պահի տակ մոռանանք դրանք. Գևորգ Պետրոսյանը պարեկի վրա ավտո կքշի, պարեկ կքրֆի ու ընդդիմության ինստիտուցիոնալ զանգվածն էլ իրեն հրապարակային կսատարի, որպեսզի իմ նման մարդիկ հանկարծ մտքի ծայրով անգամ չմտածեն ընդդիմություն պաշտպանել կամ աստված չանի ձայն տալ։

Նույնիսկ չեմ ուզում մտածել, թե ինչ կլիներ առանց էդ էլ ողջունելի պարեկի հետ, եթե Գևորգ Պետրոսյանը կամ իրեն պաշտպանողները իշխանություն լինեին։ Մալադեց ժողովուրդ, հիասքանչ ա ամեն ինչ պարզապես։ Նիկոլը երևի ձեր կիսանդրին կանգնեցրել ա կառավարական դաչեքի այգիներում ու ամեն ուրբաթ դեմը մոմ ա վառում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: