Անդրեն առաջին անգամ դուետով է հանդես եկել սիրելիի հետ․ բացառիկ տեսանյութ

Հանրաճանաչ երգիչ Անդրեն, ինչպես հայտնի է, նշանադրվել է Օհանյան Անիի հետ, որն էլ դրական պատասխան է տվել Անդրեի ամուսնության առաջարկությանը։ Անդրեն այս շրջանում աշխարհի ամենաերջանիկներից մեկն է։

Այդ մասին են վկայում նրա հրապարակումները, որոնցում երգիչը հիմնականում սիրելիի՝ Անիի հետ է։Այս օրերին զույգը Նահանգներում է։ Այնտեղ նրանց անակնկալ է մատուցել Նազենի Հովհաննիսյանը՝ անակնկալ հայտնվելով նրանց գտնվելու վայրում։

Նազենին Նահանգներ է մեկնել Սոֆի Մխեյանի հետ՝ անակնկալ անելով տեղում գտնվող համատեղ ընկերներին։ Նրանք պարբերաբար հրապարակում են իրենց տեսնելիս ընկերների արձագանքը ներկայացնող տեսանյութեր, որոնք հուզիչ են ու զվարճալի։

Նահանգներում Անդրեն ընկերների համար կազմակերպված համերգի ժամանակ առաջին անգամ սիրելիի հետ դուետային կատարմամբ է հանդես եկել՝ կատարելով «Ով սիրուն, սիրուն» սիրված ստեղծագործությունը։ Նրանք երգը շատ գեղեցիկ ու արտիստիկ են կատարում։

Անդրեի ու սիրելիի բացառիկ կատարումը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: