Չեմ հասկացել ու չեմ հասկանում սաստիկ հայրենասիրական՝ ելնեմ Սիփանա սարը, Արազն անցնեմ էն կողմը ու նման երգերով ուրիշին կերակրելու իմաստը, երբ Ատլանտիկն անցնելու ես։ Միգուցե Գոհարի դեպքն այլ է․․․

Գոհար Հովհաննիսյանի հրապարակումներից հասկանալի է դառնում, որ նա հաստատվել է Նահանգներում։ Այս առիթով Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Այս մոլորակի վրա որևէ մեկի՝ որևէ երկրում ապրելուն դեմ չեմ։ Դա էլ ընտրություն է։

Պարզապես չեմ հասկացել ու չեմ հասկանում սաստիկ հայրենասիրական՝ ելնեմ Սիփանա սարը, Արազն անցնեմ էն կողմը ու նման երգերով ուրիշին կերակրելու իմաստը, երբ Ատլանտիկն անցնելու ես։ Միգուցե Գոհարի դեպքն այլ է․ ի վերջո կին է, հնարավոր է բախտն այդպես է դասավորվել, ամուսնացել, գնացել է, բայց այդպես վարվում են նաև ծովից-ծով, հայրենիք ջան հայրենիք, Արցախս ու նման երգեր երգող տղամարդիկ։

Այս նյութը տարածում եմ զուտ մեր միջավայրում նաև շան արհեստական, մակերեսային հայրենասիրությունը քննարկելու համար։ Գիտեմ, զգայուն թեմա է, միգուցեշատերին դուր չգա, շատերը քննադատեն այս գրառումը, բայց ես այդ խիզախությունը վերցնում եմ այն քննարկելու համար։

Որովհետև դա անտեսել չենք կարող։ Հարց է ծագում՝ այդ ում համար էին / են երգում։ Ոչ մի անձնական վիրավորանք չլինի։ Պահանջում եմ։ Այլապես կամ կարգելափակվեք, կամ գրառումը քփակեմ»։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: