Աստղիկ Ավետիսյանը գրում է․ «Հայհnյանքին սովոր մարդիկ հայհnյանք են ուզում լսել։ Տարօրինակ հասարակություն է. գրագետ-անգրագետ խառնվել են իրար ու չեղած մի բանից ստեղծում են պատմություն։
Թատրոնի բեմում, կինոդահլիճներում էսթետիկան այնքան շատ պետք է լինի, որ մարդը դաստիարակվի, մարդն առնչվի մշակույթի, համամարդկային արժեքների հետ, ի վերջո, մարդը մարդանա։ Պարզվում է իմ որոշ ընկերների համար հայհոյանքը թատրոնի բեմում արգելելը հետամնացություն է։
21֊րդ դարում պետք է uպանեն, բռնnւթյան ենթարկեն, հայհnյեն, որ որոշ մարդկանց էգոն բավարարվի։ Բավական է, ինչքան հանդուրժեցինք միջակությունն ու անդաստիարակությունը։ Էնթոնի Սլոմինսկին մի շատ լավ միտք ունի այս մասին։
Ցավալի է տեսնել կաբարե, որը նմանակում է թատրոնին. ավելի տխուր է տեսնել մի թատրոն, որը միջակ կերպով նմանակում է կաբարեն: Լիլիթ Արզումանյան, ես հրապարակային պաշտպանում եմ Ձեր դիրքորոշումը։ Թատրոնն առողջ միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար»։