Գաղտնիք չէ, որ մարդկային մտքի սահմաններն անչափլի են։ Հաճախ այն կարող է անհավանական լուծումներ տալ՝ իսկական հեղափոխություն բերելով միջավայրի համար։ Little Free Library անվամբ հայտնի ծրագիրը զբաղվում է գրքերի տարածմամբ։
Ծրագիրը աշխարհի տարբեր կետերում ստեղծել ու ստեղծում է ինքնատիպ գրադարակներ, որոնցում թողնում են գրքեր բոլոր ընթերցել ցանկացողների համար։ Այս ծրագրի շրջանակում շուրջ 88 երկրներում ավելի քան 75,000 գրանցված փոքրիկ անվճար գրադարաններ են ստեղծվել։
Օրինակ գրադարան է ստեղծվել մի ծառի փչակում, որը շուջ 110 տարեկան է։ Ծառի փչակը վերածվել է դարակի, որը ներսից ունի լուսավորություն և գրքի համար նախատեսված հատուկ բաժին։ Ցանկացած ընթերցել ցանկացող մարդ կարող է օգտվել այս փոքրիկ գրադարանից։
Հավելենք նաև, որ Երևանի բոսաբանական այգում ևս նմանատիպ լուծումներով գրադարան ստանալու ծրագիր կա։ Իսկ թե որքանով կհաջողի այդ ծրագիրը, կիմանանք՝ հետևելով դեպքերի զարգացմանը։