Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը․ Նունե Եսայանը տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանը նոր տեսանյութով հայտնել է այն մասին, որ առաջիկայում պատրաստվում է համերգային ծրագրով ներկայանալ արտասահմանում ապրող հայերի առաջ։ Նա որոշ մանրամասներ է պատմել սպասվող այդ հանդիպման մասին։

Երգչուհին, բացելով փակագծերը, ասել է, որ Նյու Ջերսիում սպասվում է համերգ, որի շրջանակում նա իր սիրելի «Նաիրի» պարային խմբի հետ միասին բեմ է բարձրանալու՝ կատարելով իր սիրված երգերը։ Երգչուհին հավելել է, որ անհամբեր սպասելու է իր երկրպագուների հետ այդ հանդիպմանը։

Համերգը նվիրված է լինելու մեր հերոսական տղաներին, իսկ կազմակերպիչը Նյու Ջերսիի համազգային միությունն է։ Այն «Վերածնունդ» բազմախորհուրդ խորագիրն է կրելու։

Նկատենք, որ Նունեն ոչ միայն համերագյին ակտիվ քայլեր է պլանավորում ու իրականացնում, այլ նաև նորանոր երաժշտական ստեղծագործությունների կյանքի կոչում՝ իր կատրամամբ զարդարելով դրանք ու նորովի մատուցելով հանդիսատեսին։

Նունեի պատրաստած տեսանյութը կցված նյութում կարող եք դիտել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: