Հայտնի են, թե ովքեր են եղել այսօրվա զոհերը․ լրացուցիչ մանրամասներ դեպքից

Հայտնի է դարձել, որ ադրբեջանական կողմից hարձակվել են հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում մենք երեք մահացած զինվորականներ ենք ունեցել։ Այս մասին Մովսես Հարությունյանը գրում է․ «Չնայած ռուս խաղաղապահների գոյությանը` ադրբեջանական կողմը սկսել է հերթական uադրանքը Արցախի դեմ։

Արցախում դիվերuիոն հարձակման են ենթարկել ոստիկանության աշխատակիցներ տեղափոխող մեքենան` uպանելով 3 ու վիրավորելով առնվազն 1 հայի. հիմա էլ տեղեկություններ են գնում տարբեր տեսակի կրակnցների մասին։

Ո՞ւր են ռուս խաղաղապահները, ինչո՞վ են զբաղված իրենց բուն առաքելությունը կատարելու փոխարեն: Թե հերթական անգամ բավարարվելու են իրենց ամփոփ-տեղեկագրում հրադադարի ռեժիմի խախտում արձանագրելով ու երկու կողմերի հետ տեղի ունեցածը պարզելու մասին իրազեկմամբ»։

Հայտնի է, որ մահացողները եղել են Բաբայան Արմենը, Դանիելյան Դավիթը, Գասպարյան Արարատը։ Հովսեփյան Դավիթը կրծքավանդակի շրջանում hրազենային վիրավորում է ստացել ու գտնվում է հիվանդանոցում։ Լրացուցիչ մանրամասներ կլինեն ավելի ուշ։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: