Օրվա պատմությունը․ Շոկոլադե հրաշքը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում

Շենգավիթի բժշկական կենտրոնն օրվա գեղեցիկ պատմությամբ է կիսվել իր հարթակում։ Հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել փոքրիկ Լեոնելը, որը օտարերկրացի է։ Հիվանդանոցի անձնակազմը Լեոնելին անվանել են Շոկոլադե հրաշք, իսկ ծնողները երջանիկ են իրենց զավակի ծնունդով։

Հիվանդանոցի հարթակում այս պատմության մասին որոշ մանրամասներ են ներկայացվում։ Ըստ այդմ, իմանում ենք, որ Լեոնելը լույս աշխարհ է եկել մանկաբարձ-գինեկոլոգ Քրիստինա Թումասյանի, մանկաբարձուհի Աննա Մկրտչյանի և նեոնատոլոգ Ռուզաննա Գրիգորյանի օգնությամբ։

Նրա մայրիկը՝ Շերլիմը, ինչպես նաև հայրիկը, Հայաստան են տեղափոխվել ամիսներ առաջ։ Նրանք Հայաստանում որոշել են, որ իրենց զավակը հենց Շենգավիթի բժշկական կենտրոնում պետք է լույս աշխարհ գա։

Հիվանդանոցի անձնակազմը բարձր է գնահատում նույնիսկ օտարերկրացիների՝ իրենց վստահելու փաստը՝ նշելով, որ դա ուրախալի ու պարտավորեցնող է։ Հիվանդանոցի հարթակում հրապարակվել են նաև փոքրիկ Լեոնելի և նրա երջանիկ մայրիկի լուսանկարները։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: