Ունի մեկ 8 ամսական երեխա։ Երազում էր, որ որդին ևս դառնար ոստիկան և շարունակեր իր հայրենանվեր գործը․․․

Գասպարյան Արարատը Արցախից էր։ Նա Ասկերանի Ակնաղբյուր գյուղից էր, ոստիկանության սպա էր, որը ծառայում էր Արցախի հանրապետությանը։ Արարատը ընդամենը ոչ վաղ անցյալում էր ընտանիք կազմել։ Նրա ընտանիքը բնակվում էր Ստեփանակերտ մայրաքաղաքում։

Դպրոցական կրթության ու զինծառայության ավարտից հետո Արարատը ուսանել էր Շուշիի Տեխնոլոգիական Համալսարանում, որից հետո ոստիկանական ծառայության է անցել Ոստիկանության Շուշիի շրջանային բաժնում։

2020 թվականը շատերի համար ճակատագրական էր։ Բացառություն չէր նաև Արարատը։ Բոլորին հայտնի դեպքերից հետո Արարատն իր ծառայությունն արդեն Ասկերանի ոստիկանության բաժնում էր շարունակում։

Նախորդ տարի նա ստանձնել էր ՃՈ ճանապարհապարեկային ծառայության սպայական գումարտակի տեսուչի պաշտոնը։ Ծառայում էր պատվով ու բարեխղճորեն։ Ուներ լեյտենանտի կոչում։ Ութ ամիս առաջ լույս աշխարհ է եկել Արարատի առաջնեկը՝ տղան։

Արարատն ապագայում իր տղային և ոստիկանական համակարգում էր տեսնում։ Ցավոք սրտի, նախօրեի ողբերգությունը խլեց Արարատի կյանքը՝ կիսատ թողնելով լեյտենանտի իղձերը։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: