Կյանքից հեռացել է տաղանդավոր ու հայտնի դերասանը․ մանրամասներ

Ամերիկացի պրոդյուսեր Չարլզ Լագոնը հայտնել է այն մասին, որ կյանքից հեռացել է տաղանդավոր արտիստ Թոմ Սայզմորը։ Արտիստը վաթսունմեկ տարեկան էր։ Նա շաբաթներ առաջ՝ փետրվարի 18-ին, ուղեղի անևրիզմա է տարել։

Արտիստին միացրել էին արհեստական շնչառության սարքավորման։ Նա մահացել է քնած վիճակում, երբ հիվանդանոցում է եղել։ Հայտնի է, որ այդ պահին արտիստի կողքին էին եղել նրա եղբայր Փոլը և երկվորյակ տղաներ Ջեյդենն ու Ջագերը։

Իսկ ավելի վաղ բժիշկները խոսել էին արտիստի հարազատների հետ՝ ասելով, որ հույս չկա, թե նա կապաքինվի։ Բժիշկները խորհուրդ էին տվել շնչառական սարքավորումն անջատելու որոշում կայացնել։ Թոմը հանդես է եկել լեգենդար դարձած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Փրկելով շարքային Ռայանին», «Ջերմությունը» և այլն։

«Ես խորապես վշտացած եմ իմ մեծ եղբոր՝ Թոմի կորստից», — ասել է Թոմի եղբայրը՝ Փոլ Սայզմորը։ «Նա ավելի մեծ էր, քան կյանքը: Նա ավելի շատ է ազդել իմ կյանքի վրա, քան իմ ծանոթներից որևէ մեկը:

Նա տաղանդավոր էր, սիրող, նվիրվող և կարող էր քեզ անվերջ զվարճացնել իր խելքով և պատմելու կարողությամբ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: