«Կներես, Արցախից չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալ․․․» Էրիկի ընտանիքում ցավալի մարդկային կորուստ է եղել

Էրիկ Անթառանյանի ընտանիքում ցավալի կորուստ է եղել։ Կյանքից հեռացել է Օֆելյա Անթառանյանը, որը եղել է Էրիկի առաջին ուսուցչուհին ու ընտանիքի անդամը՝ մորաքույրը։

Էրիկն այդ առիթով նախօրեին գրել է հետևյալը․ «Իմ առաջին ուսուցչուհին, իմ վերջին տատիկը 50 ից ավել տարիներ կրթեց սերունդներ, տվեց սեր իր աշակերտներին, ընտանիքին, սիրեց ու սիրվեց բոլորի կողմից ու այսօր հրաժեշտ տվեց մեզ։

Սիրում եմ քեզ իմ Արետա մորքուր, իմ ընկեր Օֆելյա։ Օֆելյա Անթառանյանի Հոգեհանգիստը վաղը` մարտի 5- ին ժ. 18։00 6րդ հիվանդանոցի մոտի սգո սրահում»։ Հաջորդ օրն Էրիկն իր հարթակում տեսանյութ է հրապարակել Օֆելյա Անթառանյանի մասնակցությամբ և գրել․

«Իմ որդիները հաճախ էին այս օրորոցայինի տակ քնում։ Հենց Օֆելյա Անթառանյանի կատարմամբ։ Հիմա նա ննջեցավ, հոգեհանգիստն այսօր` 6-րդ հիվանդանոցի մոտ գտնվող սգո սրահում։ Ե.Գ. Կներես Արետա մորքուր, Արցախից չկարողացա գալ քեզ հրաժեշտ տալ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: