«Ի դեպ, Ազատիչի գրքի շնորհանդեսին «կոնկուրենտ օֆիսից» կարծես թե մարդ չկար. չէի՞ն հրավիրել, թե՞․․․»

Լրագրող Վահե Մակարյանը, անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած գրքի շնորհանդեսին, որի շրջանակում Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր նոր գիրքը, գրում է հետևյալը․

«Ի դեպ, Ազատիչի գրքի շնորհանդեսին «կոնկուրենտ օֆիսից» կարծես թե մարդ չկար. չէի՞ն հրավիրել, թե՞ չէին եկել: Նախկին կոնկուրենտականների հետ փոխկապակցված անձինք կային, օրինակ, որոնց հենց ամենապատվավոր առաջին շարքում էին տեղ հատկացրել:

Իսկ բուն կոնկուրենտյալներից ներկա էր միայն իր կարիերայի ընթացքում այդպես էլ հստակ քաղաքական պատկանելություն ձեռք չբերած, փոխարենը բոլոր իշխանությունների օրոք իր ուրույն սանրվածքն ունեցող մի անձնավորություն, որին ավելի շատ Դավիթ Հարությունյանի «կոնկուրենտ օֆիսը» կարելի էր համարել՝ որպես երբեմնի մեգաինտելեկտուալ վունդերկինդ:

Մյուսներից ներկայացվածություն չկար: Թեպետ` վերջին հրետակոծություններից հետո թերևս տրամաբանական էր նաև այսօրվա շնորհանդեսին այդ բացակայությունը:

Ճիշտ եմ ջոկել, չէ՞, Ընկեր Իշխան»,- իր գրառումը եզրափակում է լրագրող Վահե Մակարյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: