Շուշան Ղազարյանը, անդրադառնալով «Անատոլիական պատմություն» ֆիլմին, իր հարթակում գրում է հետևյալը․ «Երկրորդ անգամ եմ նայում «Անատոլիական պատմությունը»։ Ամեն ինչ լավ է, դերասանները հրաշալի են խաղում, երաժշտությունը շատ լավն է։
Բայց հրեաներն այս պատմությունից լայնամետրաժ, մի մասանոց աշխարհացունց ֆիլմ կստեղծեին ու կպտտեին օսկարներում։ Սերժ Ավետիքյանն էլ լավագույն դերասանի մրցանակը կստանար։ Շատ լավ է զգում ու խաղում։
Բայց դե մենք ոսկու փայլից ուշաթափվող ենք, ցեղաuպանության ժամանակ անգամ ոսկին պատի մեջ պահում էինք, բայց qենք չէինք առնում, գիտեինք, թե ետ ենք գալու ու վայելենք պահած գանձը։ 10 միլիոն ազգ ենք, եկեք փող հավաքենք ու մի այսպիսի մարդկային ֆիլմ նկարենք, ինչպես որ դա արել են հրեաները։
Ինչքան այսպիսի պատմություններ կան, որ մնացել են արխիվային գունատ թղթերի մոռացված ծալքերում»,- իր հրապարակումը եզրափակում է Շուշան Ղազարյանը։