Ահա թե հայտնիներից ով ինչպես է շնորհավորել կանանց գեղեցիկ տոնը․ ուշագրավ կադրեր և մանրամասներ

Մարտիության շնորհավորանքները նախորդ օրվանից ուղեկցում էին և դեռ շարունակում են ուղեկցել կանանց։ Շատերը շնորհավորական հրապարակում անելիս հրապարակել են իրենց սիրելի կնոջ կամ կանանց լուսանկարները։

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական խոսքը սիրելի տիկնոջ՝ Ջավահիրի հետ արված լուսանկարով է։ Ինչպես հայտնի է, Ջավահիրը ամուսնուն վեց երեխա և ընտանեկան ջերմ միջավայր է պարգևել։

Տիգրան Ավինյանն ընտանեկան գեղեցիկ լուսանկարով է շնորհավորել մարտիության տոնը։ Նա գրել է, որ տիկնոջ՝ Մարիամի հետ երեք դուստրերի են դոստիարակում և վստահ է, որ երեխաների սերունդը առաջիկա մեծ կյանքի գրավականն է։

Արփինե Հովհաննիսյանի համար օրն կրկնակի տոն է, քանզի այս օրն է լույս աշխարհ եկել նաև նրա առաջնեկը, որը դառնում է մեկ տարեկան։

Սոնա Ռուբենյանը սիրելի մայրիկի՝ Արմինե Սարգսյանի ու դստրիկի՝ Մարիի համատեղ լուսանկարով է շնորհավորել մարտիության տոնը՝ գրելով․ «Մայրիկներ ու գեղեցկուհիներ շնորհավոր ձեր տոնը, սիրեք ու սիրված եղեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: