«Ադրբեջանի փորացավը ոչ թե Ռուբեն Վարդանյան անձն էր, այլ նրա բոլոր անձնական կապերը միջազգային կառույցներում և , որոնցից շատերը մեզ համար նույնիսկ անտեսանելի են»

Կարեն Հովհաննիսյանը գրում է․ «Ադրբեջանի փորացավը ոչ թե Ռուբեն Վարդանյան անձն էր, այլ նրա բոլոր անձնական կապերը միջազգային կառույցներում և , որոնցից շատերը մեզ համար նույնիսկ անտեսանելի են։ Ասել եմ ու կասեմ, որ Արցախի հարցը ունի երկու լուծում պատերազմով և անձնական կապերով, որին գրեթե բոլորը միամտաբար դիվանագիտություն են կոչում։

Ցավոք սրտի, Արցախում հերթական անգամ տրվեցին Ադրբեջանի uադրանքին և ասպարեզից հեռացրեցին մի մարդու ով ունի անձնական կապեր աշխարհի հետ։ Իրավացիորեն կարելի է պնդել, որ այդ անձնական կապերը կարող է օգտագործել առանց պաշտոնի, բայց հավատացած եղեք պաշտոնը տվյալ դեպքում լավ խաղաքարտ էր։

Ադրբեջանը հիմա գնում է ուղիղ գծած մի ճանապարհով՝ հոգեբանական ճնշմամբ հայաթափել Արցախը, հետո կասի եկեք տեսնեմ քանի հոգի եք, ոնց եք այդքանով փորձում մեզ բան թելադրել։ Հարցազրույցներիցս մեկի ժամանակ ասել էի, որ Ադրբեջանը գնալու է Արցախի շուրջ օղակն ավելի սեխմելու ճանապարհով, քանի որ շրջափակումով չի հասնում իր նպատակին։

Այստեղ արդեն տեղիք են տալիս նյարդերը, դրա համար սկսել է ակտիվանալ դիրքերում, սահմանում։ Արցախի իշխանությունը չպետք է տրվի Բաքվի բռնապետի uադրանքներին և ակամայից սկսի խաղալ նրա խաղի կանոններով»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: