28 տարուց հետո ոնց չանեի խնդրանքը․ թե բա շպրտի․․․ Թևան Պողոսյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել կնոջ հետ

Թևան Պողոսյանը մեր այն հանրահայտ հանրային դեմքերից, հասարակական ու պետական այրերից է, որը տարիներ շարունակ կարողացել է տիկնոջ հետ ստեղծել ամուր, ավանդույթներով ապրող ու սնվող, ազգային լավագույն ավանդույթները տարածող ընտանիք։

Ինչպես հայտնի է, Թևան Պողոսյանը ընտանիք է կազմել Գայանեի հետ։ Նրանք հինգ զավակներ են լույս աշխարհ բերել, որոնցից յուրաքանչյուրը մի-մի լույս է։ Այսօր լրանում է Թևան ու Գայանե Պոսոյանների կազմած ընտանիքի քսանութ տարին։

Թ․ Պողոսյանը նախ շնորհավորել է իրենց այդ օրվա առիթով՝ ասելով, որ տարիների համատեղ կյանքի հիմքում սերն է ընկած։ Հետո մի զվարճալի ու անսպասելի տեսանյութ է հրապարակել, որը, ինչպես ինքն է ասում, կնոջ խնդրանքով է արել։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Գայանեն նրան խնդրում, որ իրեն գրկի ու շպրտի։ Թևան Պողոսյանը չի մերժում այդ խնդրանքը։ Իսկ թե ինչ է լինում վերջում, կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: